Հարգելի բյուրեղավանցիներ՝ հատկապես 1-ին թաղամասի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աջակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԲՈՎՅԱՆ-ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ երթուղին սպասարկող կազմակերպության հետ: Այսուհետ նշված երթուղին օրական 3 երթ կիրականացնի մինչև Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամաս: Երթի ժամերը՝ 8:00, 12:00, 17:00: