Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Արգելվում է.
.նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
.կատարել չոր խոտի խոզանի այրում(բացի վերահսկելի այրումից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
.շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
.օգտվել բաց կրակից ՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
.որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
. թողնել(թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լատեր( բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:
.բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հանդիսանալ հրկիզող լինզաներ,
.hրդեհների կանխարգելման համար արգելվում է՝ վառել խարույկներ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով: