Բյուրեղավան համայնքում ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող օբյեկտներում 2019թվականի ընթացքում ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարվելու են վերահսկողություններ։ Ոչ պարենային արտադրանքների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացվում է, որ իրացման փուլում գտնվող ոչ պարենային արտադրանքները համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների համաձայն պետք է ուղեկցվեն համապատասխանության հաստատման փաստաթղթերով՝ հայերեն լեզվով մակնշմամբ և չափագիտական կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ։
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք օգտվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքից http։//www prosafe.am