Հարգելի Բյուրեղավան քաղաքի բնակիչնե՛ր, Բյուրեղավանի համայնքապետարանը, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շատ լավ տիրապետում են այսօր քաղաքում առկա ջրամատակարարման խնդրին: Վերջին օրերին Բյուրեղավան համայնքում ջրամատակարարումն իրականացնող ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ընկերությունը իր իսկ սահմանած 12 ժամյա ջրամատակարարման գրաֆիկը խախտել է և կրճատել սպասարկման ժամերը, թուլացրել ջրի ճնշումը: Հրատապ հարցի պարզաբանումը ստանալու համար համայնքի ղեկավարը կրկին դիմել է ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ընկերությանը, և պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք: Խնդրել ենք նաև Կոտայքի մարզպետ պարոն Ռոմանոս Պետրոսյանի աջակցությունը նշված հարցում: