|
01.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի գազ սպառող բաժանորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազ սպառող բաժանորդներից բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ տարբեր հրշեջ ակտ տրամադրող ընկերությունների աշխատակիցներ ուղղորդում են բաժանորդներին, իբրև պետք է «Գազպրոմ»-ի կողմից նախընտրելի հրշեջ ակտ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից օգտվել, կեղծ տեղեկություններ տարածելով թե այլ համանման սպասարկող ընկերությունների տրամադրած ակտերն ուժ չունեն և այլն, հարկ ենք համարում իրազեկել բոլոր գազ սպառող բաժանորդներին հետևյալի մասին. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող ՈՉ ՊԵՏԱԿԱՆ արևտրային կազմակերպություն է, որն ունի այն նույն իրավունքները և կրում է այն նույն պարտավորությունները, ինչը ...
Մանրամասն |
|
27.09.25
ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, համայնքային կառույցների ներկայացուցիչները և հերոսների ծնողները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների և Իշխանասարի հերոս Ռոբերտի հիշատակին: Հերոսների խաչքարերին ներկաները ծաղիկներ են խոնարհել և խոնարհվել հայրենի հողի յուրաքանչյուր թիզը պահած հայորդիների հիշատակի առջև: Ապրողներս պարտավոր ենք հիշել և շարունակել այն գործը, որի համար նրանք ընկան: Պարտավոր ենք ապրել այն արժանապատվությամբ, որին նրանք հավատացին: Եվ ամենակարևորը՝ պարտավոր ենք անել ամեն ինչ, որ նման զոհողություններ այլևս չպահանջվեն:
|
|
26.09.25
ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ LED ՀԱՄԱԿԱՐԳ
|
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարությամբ Բյուրեղավան քաղաքի մինի ֆուտբոլի դաշտում իրականացվում է լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքներ։ Այսուհետ հնարավոր կլինի մարզումներ և խաղեր կազմակերպել նաև երեկոյան ժամերին՝ ապահով և լուսավոր միջավայրում։ LED լուսատուների տեղադրումը ոչ միայն կխթանի սպորտի զարգացումը, այլև կնպաստի համայնքում ակտիվ և առողջ ապրելակերպի տարածմանը։ Աշխատանքները կատարում է Բարեկարգում և կանաչապատում ՀՈԱԿ-ը։
|
|
25.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-16:00-ը, ծառայություններ կմատուցվեն Բյուրեղավան համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` ...
Մանրամասն |
|
25.09.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ Ս․ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ
|
Ս․Վարդանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս պահին փողոցում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ասֆալտապատման ենթակա մակերեսը մաքրվում կեղտից ու փոշուց, որպեսզի հետո իրականացվի ասֆալտապատման գործընթացը։ Ամբողջովին հիմնանորգվում են մայթերը և փողոցի երթևեկելի հատվածը։ Ասֆալտապատվում է շուրջ` 4000 քմ տարածք։ Աշխատանքները կատարում է «ԲԱԼԱՀՈՎԻՏ 1» կազմակերպությունը։ Աշխատանքներն իրականացվում են համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։ Դիտել՝
|
|
24.09.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ 50 ՇԵՆՔԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ Է ՀԵՏԵՎԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ
|
Այսօր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, համայնքապտարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսփյանի հետ հետևել են Մասնակցային բյուջետավորում 2025 թվականի ծրագրի շրջանակներում կառուցվող մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքների ընթացքին։Այցի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը ծանոթացել է կատարվող աշխատանքներին, շինարարների հետ քննարկել անելիքները։Երեխաների համար նախատեսված խաղահրարակն ավելի անվտանգ դարձնելու համար բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը՝ 10․000 վոլտ, դարձնում են ստորգետնյա։ Այս պահին կատարվում են այդ աշխատանքները։Դիտարկելով աշխատանքները Դանիել Դանիելյանը տեղում տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ...
Մանրամասն |
|
21.09.25
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի հայրենակիցներ,համայնքի սիրելի բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար ոչ միայն պատմական նշանակության օր է, այլև ազգային ինքնագիտակցության, արժանապատվության և կամքի հաղթանակի խորհրդանիշ։Անկախությունը մեզ պարտավորեցնում է լինել առավել համախմբված, նախաձեռնող և պատասխանատու՝ մեր պետության, մեր համայնքի և մեր երեխաների ապագայի համար։ Յուրաքանչյուրիս ներդրումը՝ լինի մեծ, թե փոքր, կարևոր է համայնքի զարգացման, առաջընթացի և հասարակության համերաշխության ամրապնդման գործում։Այս տոնական օրը խորին հարգանքով հիշում ենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությանը։Թող Անկախության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |