Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 18/06/2019 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Համայնքի ղեկավարը խոսեց 2019 թվական իհունիսի 21-ին ժամը 11:00-ին Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի  կողմից իրականացվելիք «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագիր» տեղեկատվական սեմինարի վերաբերյալ:

 Սեմինարին կմասնակցեն մինչև 100 մարդ, այդ թվում՝ համայնքի ղեկավարը, բնակավայրերի վարչականղեկավարները, ավագանու անդամներ, բնակավայրերի բնակիչներ, տնտեսական զարգացման գծով պատասխատատուն, ֆինանսական մասնագետը, ՀՈԱԿ-ների ղեկավարները, սոցիալական աշխատողը, ակտիվ երիտասարդ խմբի ներկայացուցիչներ, տեղական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ (շենքերի լիազորներ և այլն): Սեմինարը կանցկացվի «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց»-ում:

Հանձնարարվեց.

Մ. Կարապետյանին՝

- 21.06.2019թ. կայանալիք «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագիր»  տեղեկատվական  սեմինարի վերաբերյալ հայտարարություն տեղադրել համայնքապետարանի պաշտոնական կայքում և ֆայսբուքյան էջում:

 Խարհրդակցության մասնակիցներին և բնակավայրերի  վարչական ղեկավարներին՝

- մինչև վաղը, օրվա առաջին կեսը ներկայացնել համայնքի խնդիրների ցանկ՝ յուրաքանչյուրն իր ոլորտին համապատասխան:

Ն. Ալավերդյանին ՝

- պատրաստել սեմինարի ժամանակ անհրաժեշտ ուտելիքի (սուրճ խմորեղեն, ջուր և այլն) ցուցակ և ներկայացնել: 

Լ. Ավուշյանին՝

- ուղարկված գրություններից հանել համայնքի առաջնահերթ խնդիրներին վերաբերողները և ներկայացնել,

- պատրաստել կարգադրության նախագիծ Բյուրեղավանի պոլիկլինիկայի սանհանգույցների և թվայնացված հետազոտման սենյակի վերանորոգման աշխատանքներն ընդունող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Վարչական ղեկավարներին՝

- բնակավայրերի աղբահանության վճարների հավաքագրումը արդյունավետ կազմակերպել:

 Ն. Զաքարյանին և Ն. Մարկոսյանին՝

-ներկայացնել Արվեստի դպրոցի 2019-2020 ուսումնական տարվա պլանավորված ծախսերը՝ հիմնավորորմներով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner