Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Ստասիկ Սարգսի Սիմոնյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 11-ի «Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցի 49 շենքի N 54 բանակարանն անհատույց Ստասիկ Սարգսի Սիմոնյանի ընտանիքին օտարելու մասին» N 78–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)որոշման վերնագրում «Ստասիկ Սիմոնյանի ընտանիքին» բառերը փոխարինել «Ստասիկ Սարգսի Սիմոնյանին» բառերով, 2)որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոց 49 շենքի 31.86 քմ ընդհանուր մակերեսով 54 բնակարանը (նախկին 1-ին հանրակացարան 60 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Ստասիկ Սարգսի Սիմոնյանին՝ ծնված 1955 թվականի հունվարի 1-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |