Հանձնարարվեց.
Հ. Եղյանին՝
- ընթացիկ շաբաթվա ընթացքում՝ 3-օրյա ժամկետում, համայնքի գիշերային լուսավորության այրված լամպերը փոխարինել նորերով:
Վ. Հայրապետյանին՝
- հետաքրքրվել համայնքի փողոցների հասցեների ցուցանակներ պատվիրելու ուղղությամբ:
Հ. Լալայանին ՝
-ուսումնասիրել Ջրաբեր գյուղի խմելու ջրի վարձի գծով «Վեոլիա Ջուր» ընկերության հանդեպ առկա պարտավորության հարցը և ներկայացնել հարցի լուծման առաջարկություն:
Մ. Հարությունյանին՝
- ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմակերպել այցելություն Ջրաբեր գյուղի տարածքով՝ ոռոգման և խմելու ջրերի խողովակաշարերի վիճակը ուսումնասիրել նպատակով:
Դ. Դանիելյանին և Ա. Շառյանին՝
- ուսումնասիրել Բյուրեղավան քաղաքի 44 շենքի տանիքում ապօրինի կառուցվածը և ներկայացնել տեղեկատվություն:
Ն. Ալավերդյանին՝
-ներկայացնել Բյուրեղավան քաղաքի օրվա միջոցառման ծրագիրը,
-օգոստոսի 1-ին, ժամը 16:00-ին կազմնակերպել հանդիպում 2019թ. համահայկական խաղերի Բյուրեղավան համայնքի պատվիրակության հետ:
Զ. Ապրեսյանին՝
-1-ին դասարանցիներին համայնքապետարանի կողմից նվերներ տրամադրելու համար ճշտել առաջին դասարան հաճախողների քանակը և ներկայացնել:
|