Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 19
 
Համար 19Ամսաթիվ 02/07/2019 17:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ , ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ԹԻՎ 19/19

2019 թվականի հուլիսի 02-ին
Բյուրեղավան համայնքի ղեկավարի մոտ կայացած  Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրի» մասնակցության հայտ և առաջարկ ձևավորելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի խորհրդակցության

Մասնակցում  էին՝

Գևորգ Հայրապետյան

Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար

Մնացական Գևորգյան

Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավար

Սարգիս Ղազարյան

Համայնքի ղեկավարի խորհրդական, տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու

Լիլիթ Ավուշյան

Աշխատակազմի քարտուղար

Վոլոդյա Հայրապետյան

Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների
հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման  և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

Արման Օհանյան

Համայնքի ավագանու անդամ

Արգամ Շառյան

Համայնքի ավագանու անդամ

Անդրանիկ Հարությունյան

«Բյուրեղ Ալկո» ՍՊԸ-ի  ներկայացուցիչ

Անդրանիկ Եղիազարյան

Համայնքի բնակիչ 

ՄուշեղՀարությունյան

Համայնքի բնակիչ

Հայկազ Խնկոյան

Համայնքի բնակիչ

Գագիկ Նաղդալյան

Համայնքի բնակիչ

Մարիամ Գաբրիելյան

Համայնքի բնակիչ

Լյուբով Պիր-Բուդաղյան

Համայնքի բնակիչ



  Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ խոշորացված համայնքներում ՀՀ կառավարությունը Հայաստանի  Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից  իրականացվող «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրի»  շրջանակներում նախատեսում է կատարել մոտ 350 հազար  դոլլարի չափով  ֆինանսական ներդրում:

  Ծրագրային մասնակցության հայտ և առաջարկ ձևավորելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի նպատակը   համայնքի բնակիչների ծրագրային գաղափարների հավաքագրումն է, լավագույն ծրագրային գաղափարի  ընտրությունը, ծրագրային հայտի մշակումը և ձևավորված  ծրագրային  առաջարկի  ներկայացնելը  Հայաստանի  Տարածքային Զարգացման Հիմնադրամին:

  Համայնքի ղեկավարը խոսքը փոխանցեց տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
 Ս. Ղազարյանին: Նա ներկայացրեց Հայաստանի  Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից   տրամադրված  ուղեցույցում  նշված  ոլորտները, ֆինանսավորվող ծրագրերին ներկայացվող պահանջները և սահմանափակումները:

 Նախաձեռնող խմբի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները ծրագրային հայտի վերաբերյալ.

   Հ. Խնկոյանն առաջարկեց ծրագրի միջոցով բարեկարգել դեպի համայնքի հուշարձաններ տանող ճանապարհները, իսկ Լ. Պիր-Բուդաղյանն առաջարկեց համայնքի տարածքում տեղադրել
հողմաէլեկտրակայան:

 Քննարկումների արդյունքում որոշվեց հաստատել Ծրագրի մասնակցության հայտը՝ հետևյալ երեք ուղղություններով՝

-ոռոգման համակարգ,

-կոմունալ ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա,

-էներգախնայողության ծրագրեր:

 Համայնքի ղեկավարը խնդրեց ներկաներին ներկայացնել հանրությանը ծրագրի ընթացքի մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner