Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 24/03/2021 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԶԻՆԱՎՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.
Հ. Եղյանին՝ - ղեկավարել համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված՝ «ՈՐԴՈՒՍ» ՀԿ-ի կողմից տրամադրված ծառերով «Հավերժության պուրակ»-ի ստեղծման աշխատանքները: -«Հավերժության պուրակ»-ի տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսել տարվա ծրագրերում, -3-օրյա ժամկետում ներկայացնել ներհամայնքային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և փոսային նորոգումների աշխատանքների ծավալները որոշելու և թերությունների ակտը:
Մ. Եղիազարյանին և Ա. Վերդյանին՝ -Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի մոտ գտնվող ապօրինի շինության տիրոջը գտնել և սահմանված կարգով շինությունը ապամոնտաժել:
Մ. Միքայելյանին ՝ -կորոնավիրուսով վարակված անձանց տնային պայմաններում բուժելու նպատակով Առողջապահության նախարարությունից ստացված դեղորայքի ցանկը հրապարակել: Ա. Վերդյանին՝ -մինչև ընթացիկ շաբաթվա վերջը ավարտել համայնքի փողոցային լուսավորության աշխատանքները, -Բյուրեղավան քաղաքի 14-րդ և 9-րդ շենքերի մոտ կուտակված շինարարական աղբի տեղափոխման համար ծանուցումներ ուղարկել համապատասխան բնակիչներին՝ 3-օրյա ժամկետում տեղափոխելու համար: Չտեղափոխողները կենթարկվել վարչական պատասխանատվության, -կազմակերպել մանկապարտեզի ցանկապատի տակ տեղադրված պանելների տեղափոխման աշխատանքները:
Վ. Հայրապետյանին՝ -հետևել Բյուրեղավան քաղաքի պուրակում չորացած եղևնիները հանելու և նոր եղևնիներ տնկելու աշխատանքներին:
Ա. Շառյանին՝ -ապրիլ ամսվա սկզբին կազմակերպել համատիրության ընդհանուր ժողով, -մինչև ընթացիկ շաբաթվա վերջը Բյուրեղավան քաղաքի պուրակի լուսավորության լամպերը տեղադրել:
Ն. Զաքարյանին՝ -մինչև վաղը ժամը 13:00-ն ներկայացնել դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանի հետ հանդիպման ծրագիր՝ համերգային կատարումներով:
Էլ. Հայրապետյանին՝ -նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ 4 հատ սպասք լվանալու մեքենա ձեռք բերելու համար:
Լ. Պողոսյանին՝ - համայնքի բնակչությանը իրազեկել 01.01.2021թ.-ից գործող միասնական հարկի և դրույքաչափերի մասին, -պատրաստել համայնքի տարածքում տեղադրված տեսախցիկների սպասարկման պայմանագիր:
Համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ - այս տարվա տեղական հարկերը մուծել 1-ին կիսամյակի ընթացքում:
Խ. Գաբրիելյանին՝ - այս տարվա 2-րդ կիսամյակում հիշեցնել անհրաժեշտ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու մասին, -ընթացիկ շաբաթվա ընթացքում ձեռք բերել համայնքի տարածքում տեղադրված տեսախցիկների վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ:
Վ. Հայրապետյանին և Ա. Շառյանին՝ -Բյուրեղավան քաղաքի բարձրահարկ շենքերի վերելակներում տեղադրված գովազդի պաստառները տեղադրող կազմակերպության կողմից հանվելուց հետո հետևել, որ վերելակների պատերը նրանց կողմից բարեկարգվեն:
Լ. Ավուշյանին և Լ. Պողոսյանին՝ -որոշել աղբահանության ծրագիրը գործարկող աշխատակցին և ներկայացնել:
Հ. Եղյանին, Ա. Վերդյանին և Խ. Գաբրիելյանին՝ -կազմակերպել շարժական տեսախցիկների տեղադրումը համայնքի տարածքի այն տեղերում, որտեղ շատ են աղբ թափում:
Հ. Եղյանին, Մ. Եղիազարյանին, Ա. Վերդյանին և Ա. Շառյանին՝
-նախապատրաստել անհրաժեշտ պարագաներ՝ ապրիլի 3-ին շաբաթօրյակ կազմակերպելու համար:
Զ. Սարգսյանին և Ս. Ղազարյանին՝ - մասնակցել «ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված դրամաշնորհային ծրագրին»՝ ներկայացնելով ծրագիր՝ համայնքի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում իրականացնելու համար:
Զ. Սարգսյանին՝ -հետևել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքներին հիմնադրամից դրամական հատուցում տրամադրելու աշխատանքների ընթացքին:
Հ. Եղյանին, Ա. Վերդյանին և Ա. Շառյանին՝ -ս/թ մայիսի 28-ին Բյուրեղավան քաղաքի պուրակի բացումը իրականացնելու համար՝ կազմակերպել նախապատրաստական ամբողջ աշխատանքները (կանաչապատում, գեղեցկացում, կահավորում և այլն) :


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner