Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 06/06/2019 12:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ , ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ , ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Մ. Եղիազարյանին՝

- վաղը հանդիպում կազմակերպել Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի ավարտված շինարարության շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներ՝ տեխնիկական և  հեղինակային հսկողություն իրականացնողների հետ:

Մ. Եղիազարյանին և Վ. Հայրապետյանին՝

- հետևել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Բյուրեղավան քաղաքի տարածքում իրականացվող աշխատանքներին:

Գ. Հայրպետյանին և Լ. Պողոսյանին ՝

- «Ջրաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման համար կազմապերպել  համայնքապետարանի կողմից անհրաժեշտ նյութերի ձեռքբերման աշխատանքները:

Ա. Շառյանին՝

- առաջիկա երկուշաբթի օրվանից սկսել ք. Բյուրեղավանի 39 և 40   շենքերի մուտքերի տանիքների վերանորոգման  աշխատանքները:

Վարչական ղեկավարներին և Հ. Եղյանին՝

- մինչև հունիսի 7-ը 2020 թ.-ին «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման առաջարկություններ ներկայացնել՝ պահանջվող ձևաչափին համապատասխան,

-ծրագրի աշխատանքներում ներառել նաև Բյուրեղավանի 1-ին թաղամասի հետիոտնային ճանապարհի, գերեզմանատների բարեկարգման ու սելավատարների մաքրման աշխատանքներ:

Հ. Եղյանին՝

- պարբերաբար (3 օրը մեկ)  կազմակերպել Երևան – Սևան մայրուղու վրա Բյուրեղավան համայնքի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերի վարչական տարածքի սանմաքրման աշխատանքներ:

Ս. Ղազարյանին՝

-համայնքի աղետների ռիսկերի կառավարման հարցերով խորհրդակցել վարչական ղեկավարների հետ և անհրաժեշտ փոփոխություններ կատարել համայնքի զարգացման ծրագրում:

Ն. Ալավերդյանին՝

- սկսել բակային ճամբարների  և Բյուրեղավան քաղաքի օրվան նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքները:

Դ. Դանիելյանին՝

- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքներում գտնվող անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքների և քաղաքաշինական կարևոր հանգույցներում գտնվող կիսակառույց, անավարտ շինարարական օբյեկտների կամ դեռևս չկառուցապատված օբյեկտների հետ կապված կատարել ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություն:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner