Հանձնարարվեց.
Հ. Եղյանին, Մ. Եղիազարյանին և Ա. Շառյանին՝
- կազմակերպել ս/թ մայիսի 28-ին կայանալիք Բյուրեղավան քաղաքի պուրակի բացման աշխատանքները:
Հ. Եղյանին ՝
- համայնքի բնակիչ Վ. Հայրապետյանի հետ ուսումնասիրել Նուռնուս գնացող ճանապարհի ջրափոսերը և ներկայացնել ջրափոսերը վերացնելու համար ծախսերի նախահաշիվ:
Մ. Եղիազարյանին ՝
- հրավիրել էլեկտրիկ՝ Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում տեղադրված շչակները էլեկտրական հոսանքին միացնելու հարցը լուծելու համար:
Մն. Գևորգյանին՝
- հետևել ջրագծի կառուցման հողային աշխատանքների ընթացքին:
Ա. Վերդյանին՝
-հաջորդ շաբաթվանից կազմակերպել համայնքի տարածքում հողի տեղափոխման աշխատանքները,
- Բյուրեղավան քաղաքի 9-րդ շենքի ցայտաղբյուրի վերանորոգման հարցը լուծել:
Լ. Ավուշյանին՝
- ՀԿՏՀ-ն սպասարկողին ներկայացնել առաջարկություն մանկապարտեզի առցանց հերթագրման ծրագրում արդեն հերթագրված երեխաների համար հետագայում արտոնություններ առաջանալու հիմքերը ծրագրում արտացոլվելու համար: |