Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետիև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանով հաստատված N1 հավելվածի 5-րդ կետը` ավագանին որոշում է. 1Բյուրեղավանի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող ավագանու անդամների քանակը սահմանել 3(երեք) :
2.Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկել ավագանու անդամներ Արգամ Շառյանին,Ավետիք Ասոյանին,Վահրամ Ապրեսյանին: 3.Ուժը կորցրած ճանաչել Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատռստավորման հնաձնաժաղովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N94-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|