Մ. Եղիազարյանին՝ -վաղը ժամը 15:00-ին կազմակերպել հանդիպում Բյուրեղավան համայնքի կոլեկտորի բնականոն շահագործումն ապահովելու և հաճախակի դարձած խցանումները վերացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ,
-կազմակերպել 2020 թվականին նախատեսվող ասֆալտապատման աշխատանքների նախագծերի լրացման աշխատանքները։ Խ. Գաբրիելյանին՝
-ներկայացնել առաջարկություն Բյուրեղավան քաղաքի տարածքում տեղադրված տեսախցիկների համար լոկալ ցանցի ստեղծման տարբերակների վերաբերյալ՝ նախահաշվային փաստաթղթեր, տեխնիկական բնութագիր կազմելու համար:
Լ. Պողոսյանին, Վ. Հայրապետյանին և վարչական ղեկավարներին՝
- հողի հարկի, գույքահարկի, հողի վարձավճարների տվյալների բազաները ճշտել և կատարված աշխատանքների մասին ներկայացնել տեղեկատվություն:
Մ. Հարությունյանին՝
-կազմակերպել Բյուրեղավան համայնքի և Ջրաբեր գյուղի ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև խմելու ջրի մատակարարման պայմանագրեր կնքելու աշխատանքները:
Վ. Հայրապետյանին՝
-Բյուրեղավանի կենտրոնում տրանսպորտի կանգառի հարցը կարգավորելու համար ներկայացնել առաջարկություն։
Վ. Հայրապետյանին և Վ. Մարտիրոսյանին՝
- լուսացույցերի թերությունները վերացնելու և չտնկված ու չորացած ծառերի վերաբերյալ պատրաստել գրություններ՝ ուղղված 2019 թվականի ընթացքում թերի կատարած աշխատանքների կատարողներին :
Լ. Ավուշյանին՝
- ներկայացնել առաջարկություն աշխատակազմի աշխատակիցների՝ աշխատասենյակներում վերադասավորման մասին: Վ. Հայրապետյանին և Վ. Մարտիրոսյանին՝
-տալ պարզաբանում համայնքի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում տեղադրված արևային պանելների արտադրած և ծախսված էլ. էներգիայի մասին:
|