Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Միշա Ռազմիկի Վարդանյանի կողմից լիազորված անձ Հայկասար Առաքելյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 13.9 քմ ընդհանուր մակերեսով 32 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 36 սենյակ) և 22.13 քմ ընդհանուր մակերեսով 35 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 40 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Միշա Ռազմիկի Վարդանյանին՝ ծնված 1953 թվականի հունվարի 09-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Միշա Ռազմիկի Վարդանյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |