Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 01/07/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ , ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՎԱՐԴԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Խ. Գաբրիելյանին՝

- 10 աշխատանքային օրվա ընթացքում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ծրագիրը ներդնել համայնքապետարանում և ՀՈԱԿ-ներում,

- հետաքրքրվել և ներկայացնել տեղեկություն, թե մանկապարտեզի ընդունելության ծրագիրը երբ է նախատեսված ներդնել ՀԿՏՀ-ում:

 Վ. ՀայրապետյանինևՀ. Լալայանին՝

-պատրաստել գրություն ուղղված ոստիկանությանը՝ համայնքի տարածքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով,

 - անհրաժեշտության դեպքում ապօրինի առևտուր իրականացնողների հանդեպ կազմել վարչական ակտեր:

 Վ. Հայրապետյանին՝

-«Մոբայլ» մանկապարտեզների արևային կայաններին էլեկտրական հաշվիչներ միացնելու հարցերին հետևողական լինել և ընթացքի մասին տեղեկացնել,

- կազմել և ներկայացնել Բյուրեղավան քաղաքի հանրակացարանների չսեփականաշնորհված բնակարանների ցուցակը՝ նշելով տեղեկատվություն բնակարանների կարգավիճակի վերաբերյալ:

 Լ. ԱվուշյանինևՎ. Հայրապետյանին՝

- պատրաստել գրություն ուղղված կոտայքի մարզպետին՝ Նուռնուսի ամառանոցային թաղամասով անցնող ճանապարհին առկա  ոռոգման ջրի կուտակման վերաբերյալ:

 Վ. Մարտիրոսյանին՝

- ներկայացնել տեղեկություն գնումների հայտարարված մրցույթների ընթացքի մասին:

 Ս. Ղազարյանին՝

- վաղը կազմակերպել նախաձեռնող խմբի հավաք՝ «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրի» մասնակցության հայտը կազմելու նպատակով:

 Լ. Ավուշյանին և Լ. Պողոսյանին՝

-ներկայացնել առաջարկություն ֆինանսատնտեսագիտական բաժնի մասնագետների պաշտոնի անձնագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner