Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 26/01/2021 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԶԻՆԱՎՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՆՆԱ ՍԱՀՐԱՏՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԱՊՐԵՍՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Վ. Հայրապետյանին՝

-անձամբ հետևել մանկապարտեզի շենքի մանրահատակի վերանորոգման աշխատանքներին:

Հ. Եղյանին և Մն. Գևորգյանին՝

-մինչև ընթացիկ շաբաթվա վերջը կազմակերպել Նուռնուսի վարչական ղեկավարի նստավայրի շենքում շչակի տեղադրման աշխատանքներ

Վ. Հայրապետյանին և Մ. Հարությունյանին ՝

-Ջրաբերի վարչական ղեկավարի նստավայրի շենքում տեղադրելու նպատակով կազմակերպել շչակ ձեռք բերելու աշխատանքները:

Զ. Սարգսյանին՝

-ճշտել Բյուրեղավան համայնքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված ընտանիքների ճշգրիտ թիվը՝ տեղահանվածների կենտրոնների հետ համագործակցելով,

-հետաքրքրվել «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքում Արցախից տեղահանված ընտանիքներին տեղավորելու ծրագրի ընթացքի մասին. ճշտել՝ ծրագիրը կգործի, թե՝ ոչ,

-օգնել զոհված անձանց ընտանիքներին հիմնադրամից դրամական հատուցում տրամադրելու հետ կապված հարցերում:

Լ. Պողոսյանին և Վ. Մարտիրոսյանին՝

-գնումների պլանը հրապարակել և կազմակերպել 2021 թվականի գնումների գործընթացը,

-Բյուրեղավան քաղաքի պուրակի համար նախատեսել գույքի (հեռուստացույց, աթոռներ, շախմատ, շաշկի և պահարան) ձեռք բերում, գնահատել արժեքները և ներկայացնել,

-գնումների պլանում նախատեսել Բյուրեղավան քաղաքի պուրակի համար 2 հատ եղևնու ձեռք բերում:

Խ. Գաբրիելյանին՝

-1-ին էտապում որոշակի տեխնիկա ձեռք բերել և վերազինել հները,

-նախատեսել 2 հատ wi-fi-ով տեսախցիկի ձեռք բերում,

-կարգավորել Ջրաբեր գյուղում տեղադրված տեսախցիկի միացումները,

-կարգավորել Բյուրեղավանի պոլիկլինիկայի շենքի տեսախցիկի միացումները,

-համայնքի տարածքում տեղադրված տեսախցիկները այնպես կարգավորել, որ հնարավոր լինի համայնքապետարանից հետևել տեսաձայնագրություններին,

-նախատեսել դրոնի  ձեռք բերում,

- աղբահանության ծրագրի գործարկման համար թույլտվություն տալ  Ա. Մանվելյանին:

Դ. Դանիելյանին՝

-ինքնակամի օրինականացման դիմումներն ընդունել և սահմանված կարգով և ժամկետում ընթացք տալ:

Ս. Ղազարյան՝

-Կոտայքի մարզպետարան ներկայացնելու համար՝ պատրաստել սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը՝ նշելով մոտավոր գումարները:

Ա. Սահրատյանին՝

-տրամադրված սոցիալական ծրագրերի հաշվառման մատյան վարել:

Մ. Հարությունյանին և Ա. Եղիազարյանին՝

-տեղական հարկերի կանխիկ հավաքագրված գումարները ժամանակին փոխանցել բանկի հաշվեհամարներին:

Հ. Եղյանին և Զ. Սարգսյանին՝

-ճշտել համայնքի անհայտ կորած զինծառայողի մասին տվյալները:

Լ. Պողոսյանին, Զ. Սարգսյանին և Վ. Հայրապետյանին՝

-հողի, գույքի, հողի վարձավճարների տվյալների բազաները ճշտել և կատարված աշխատանքների մասին ներկայացնել տեղեկատվություն:

 Մ. Հարությունյանին և Մն. Գևորգյանին՝

-հետևել Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի փողոցների լուսավորության աշխատանքներին:

Դ. Դանիելյանին, Մ. Հարությունյանին և Ա. Եղիազարյանին՝

-կատարել համայնքում գործող հանքերի ուսումնասիրություներ, պարզելու համար թե ճիշտ են օգտագործվում հանքերը, թե՝ ոչ,  հանքերի վարձակալական պայմանագրերը ներկայացնել:

Լ. Պողոսյանին՝

-սկսել  պարբերաբար ծանուցումներ ուղարկել խոշոր հարկային պարտավորություններ ունեցողներին:

Հ. Եղյանին՝

-համայնքում գործող գերեզմանատների վիճակն ուսումնասիրել՝ հաստատված կարգի համաձայն աշխատանքները կազմակերպելու համար:

Վ. Մարտիրոսյանին՝

-Արվեստի դպրոցի և Մարզամշակութային կենտրոնի տնօրեններից վերցնել Մշակույթի տան շենքի համար անհրաժեշտ գույքի ցանկը և ներկայացնել:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner