Բովանդակություն * | Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին շինարարության ընթացքի հետ կապված մի շարք հարցեր՝ կապված խրամուղիների խորության, նախապատրաստական շերտի աշխատանքների, ջրագծի փորձարկման եղանակների և խողովակների լաբորատոր փորձաքննության հետ: Որոշվեց՝ 1. Խողովակաշարի չծածկված հատվածներում բարձրացնել խողավակները որոշակի բարձրության և շտկել նախապատրաստական շերտի թերությունները: 2. Փորձարկումներին իրականացնել համայնքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ: 3. Խողովակաշարի չծածկված հատվածների փորձարկումներն իրականացնել ճնշումային օդի մեթոդով, իսկ ծածկված տարածքները ճնշումային հիդրավլիկ մեթոդով՝ համաձայն СНИП-ի և ձևաթղթի պահանջների: 4. Խողովակաշարի այն հատվածներում, որտեղ չի ապահովվում անհրաժեշտ խորությունը, անել հետլիցք: |