Հանձնարարվեց.
Լ. Պողոսյանին՝
- հայտարարել մրցույթներ <<Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի սանհանգույցների և թվայնացված հետազոտման սենյակի վերանորոգման աշխատանքների, լուսացույցների և ինքնաթափ մեքենայի ձեռքբերման համար:
Դ. Դանիելյանին՝
-հրատապ նախապատրաստել անհրաժեշտ նյութերը <<Առողջ Սունկ>> ընկերության կողմից համայնքի Ջրաբեր գյուղում սնկի կոմպոստի արտադրական գործարան կառուցելու և դրա հետ կապված հողի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու համար,
-մշակույթի նախարարությանը կրկին անգամ հիշեցնել Բյուրեղավան քաղաքի «Բացօթյա կայան «Ճաթկռան-1», «Բացօթյա կայան «Ճաթկռան-2» պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը AutoCAD ծրագրային տարբերակով (WGS-84 կոորդինատային համակարգով) տրամադրելու մասին:
Խ. ԳաբրիելյանինևՆ. Ալավերդյանին՝
- հետաքրքրվել Բյուրեղավանի գրադարանի գրքային ֆոնդից օգտվելու համակարգչային ծրագիր ձեռք բերելու մասին կամ ստեղծել այնպիսի ծրագիր, որը կարտացոլի գրադարանային ֆոնդի տվյալները: |