Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 35
 
Համար 35Ամսաթիվ 19/11/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

պատրաստել գրություններ՝

1. ուղղված ծառեր մատակարարող «Պստո» ընկերության տնօրենին՝ պայմանագրային պարտավորությունները ոչ ամբողջական կատարելու և հարցը քննարկելու համար համայնքապետարան ներկայանալու վերաբերյալ,

2. ուղղված Մշակույթի տան աշխատանքներն իրականացրած «Գազկոմշին» ընկերության տնօրենին՝ գազի կաթսաների անսարքության և թերությունները հրատապ լուծելու վերաբերյալ,

ներկայացնել ավագանու արտահերթ նիստի օրակարգի հարցերը և նախապատրաստել նիստը:
ճշտել Եվրամիության դրամաշնորհային ծրագրի վերջնական արդյունքների ժամկետը:

կազմակերպել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի ու 15-րդ շենքի շրջակա տարածքի ապօրինի ցանկապատերի քանդումը,

նախապես կազմված ցանկին համապատասխան՝ կազմակերպել համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված մետաղական կրպակների ապամոնտաժումը,

նախապատրաստել գրություններ՝ ապօրինի ցանկապատեր և մետաղական կրպակներ տեղադրած անձանց  նախազգուշացնելու վերաբերյալ:

մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը ավարտել համայնքի տարածքում տոնական և գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները,

ներկայացնել պահանջարկ լուսավորության համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար:

վերանայել Արվեստի դպրոցին ու Գրադարանին անհրաժեշտ գույքի ցուցակը, կատարել անհրաժեշտ լրացումներ և ներկայացնել,

ներկայացնել վերը նշված և նիստերի դահլիճի համար անհրաժեշտ գույքի ու մեծ դահլիճի աթոռների տեխնիկական բնութագրերը՝ ձեռք բերման մրցույթ հայտարարելու համար:

հայտարարել մրցույթ Մշակույթի տան համար անհրաժեշտ գույքը  ձեռքբերելու համար:

քննարկել Արվեստի դպրոցի ու Մարզամշակութային կենտրոնի հաստիքների անհրաժեշտ փոփոխության հարցը  և ներկայացնել առաջարկություն:

վաղը, մինչև ժամը 18:00-ն առաջարկություն ներկայացնել բնակավայրերի տարածքում առկա շենք-շինությունների պատշաճ փաստաթղթավորման կամ դուրս գրման վերաբերյալ:

նախապատրաստել գրություններ գույքահարկի և (կամ) հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին վարչական ակտերը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner