Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 21
 
Համար 21Ամսաթիվ 22/07/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

   Համայնքի ղեկավար Հ. Բալասյանը ներկաներին ներկայացրեց կատարված կադրային փոփոխությունները ՝նշելով, որ Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մուշեղ Հարությունյանը, համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնում՝ Ռիմա Հարությունյանը, ով բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կաջակցի համայնքի ղեկավարին՝ վերհանելու Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի հիմնախնդները և կներկայանի դրանց լուծման առաջարկություններ,  և Սարգիս Ղազարյանը հաղթող է ճանաչվել համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթում ու նշանակվել աշխատակազմի գլխավոր մասնագետ (տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու):

Հանձնարարվեց.

Ա. Պողոսյանինև. Մ. Միքայելյանին՝

- ճշտել և ներկայացնել մանկապարտեզի կարիքների համար ձեռք բերվող մսամթերքի պահպանման ժամկետները:

 Մ. Հարությունյանին՝

- այսօր, ժամը 18:30-ից մինչև 19:00-ն կազմակերպել հանդիպում Ջրաբեր բնակավայրի բնակիչների հետ՝ նոր նշանակված վարչական ղեկավարին ներկայացնելու նպատակով:

Մ. Հարությունյանին և Ռ. Հարությունյանին ՝

-ներկայացնել առաջարկություն Ջրաբեր գյուղի հասարակական տրանսպորտի դիմաց վճարների կատարման ձևերի և պայմանների վերաբերյալ,

-ներկայացել առաջարկություն Ջրաբեր գյուղի խմելու ջրի հիմնախնդիրը  լուծելու վերաբերյալ:

 Հ. Եղյանին և Արգամ Շառյանին՝

- վաղն առավոտյան շրջել ք. Բյուրեղավանի 39, 40 և 41 շենքերի բակերում՝ անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:

 Հ. Եղյանին՝

- ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմակերպել Ջրաբեր գյուղի «Մոբայլ» մանկապարտեզի արևային պանելին միացվող էլեկտրական մալուխի անցկացման համար անհրաժեշտ հենասյան տեղադրելու հարցը: 

Ն. Ալավերդյանին՝

-ներկայացնել առաջարկություն ք. Բյուրեղավանում լրացուցիչ բակային ճամբար կազմակերպելու հնարավորութան վերաբերյալ:

Լ. Ավուշյանին՝

-ներկայացնել հաշվետվություն չկատարված հանձնարարականների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner