Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2020 թվականի N 44-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 31-ի N 77 եզրակացությունը, չափագրման հատակագծերն ու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ ավագանին որոշում է.

1.«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ենթավարձակալության իրավունքով պատկանող (վկայական N 03122015-07-0056) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի 07-055-0203-0078 ծածկագրով 26 հեկտար մակերեսով հողամասից 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի:

2. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոխելուց և պետական գրանցում ստանալուց հետո կատարել վարձակալության պայմանագրի փոփոխություն:

3.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(546.49 Կբ) Դիմում
(4.92 Մբ) Եզրակացություն
(22.66 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(372.13 Կբ) Քաղվածք սոցիալական հանձնաժողովի արձանագրությունից
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner