Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 51-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Գևորգ Սուրենի Մալխասյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Գևորգ Սուրենի Մալխասյանի (ծնված՝ 1995 թվականի հոկտեմբերի 17-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասում գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.00278 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2023RHXPNB և 20248MZ8HJ) ինքնակամ կառուցված 26.55 քմ ներքին (35.24 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:
2. Ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 1-ին թաղամաս 74։
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամաս 74 հասցեի 0.00278 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի (ծածկագիր՝ 07-003-0018-0024-ից) գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1)ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)ավտոտնակը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված ավտոտնակի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։