|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2018 թվականի N 55-Ա |
«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերի՝ ավագանին որոշում է. 1.«Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչել ֆրանսիահայ նշանավոր երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի անվամբ՝ «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հանձնարարել «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարել սույն որոշումից բխող գործառույթներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -6 ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(160.35 Կբ)
Ampopatert |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|