Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծածկը և պարիսպը կառուցվել են 2011 թվականին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի ապրիլի 03-ի տեխնիկական եզրակացությունն ու Հենրիկ Հովհաննիսյանի դիմումը` որոշում եմ.
1. Քաղաքացի Հենրիկ Վահագնի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 7-րդ փողոց 19 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0004-0023, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023HFNVGM) 0.19463 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 35․9 քմ արտաքին մակերեսով ծածկը և 7.0 քմ պարիսպը ճանաչել օրինական:
2․ Հենրիկ Վահագնի Հովհաննիսյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 61003,8 (վաթսունմեկ հազար երեք ամբողջ ութ տասնորդական) դրամ՝ 2011 թվականին ինքնակամ կառուցված ծածկի և պարսպի օրինականացման վճար:
3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: