Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Արմեն Ալբերտի Պռազյանի հայտը` որոշում եմ.
1.Արմեն Ալբերտի Պռազյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 27/92 (ծածկագիր՝ 07-003-0037-0029, վկայական N 27082019-07-0067) հասցեի հասարակական կառուցապատման հողամասում 2 (երկու) հարկանի հասարակական նպատակային նշանակության հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2. Արմեն Ալբերտի Պռազյանին`
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման,
2)կառուցապատման աշխատանքները սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշմամբ հաստատված կարգի N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: