Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Պողոսյանի զեկուցագիրը՝ որոշում եմ․
1.Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 29-ի «Վոլոդյա Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ Բյուրեղավան համայնքի սեփականությունը ճանաչելու, հասցե տրամադրելու և պետական գրանցում կատարելու մասին» N 89-Ա որոշման 1-ին կետում «0.00332», «29․8» և «33․2» թվերը համապատասխանաբար փոխարինել «0.0032», «29» և «32» թվերով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։