Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 427-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 427-Ա

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ և 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 224-229-րդ, 231-234-րդ և 236-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2024 թվականի ապրիլի 25-ի արձանագրությունը, Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2024 թվականի փետրվարի 20-ին տրված տեղեկանքները, որոնց համաձայն Տիգրան Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքում գտնվող 07-003-0025-0093, 07-003-0025-0078, 07-003-0025-0079, 07-003-0025-0080, 07-003-0025-0081, 07-003-0025-0082, 07-003-0025-0083, 07-003-0025-0084 և 07-003-0025-0085 կադաստրային ծածկագրերով հողամասերի հողի հարկի գծով պարտավորությունը 2024 թվականի ապրիլի 20-ի դրությամբ 2017-2020 թվականների համար կազմում է 82960 դրամ, որից՝ ապառք՝ 62145 դրամ, տույժ՝ 20815 դրամ, իսկ անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունը 2021-2023 թվականների համար՝ 199151 դրամ, որից՝ ապառք՝ 172697 դրամ, տույժ՝ 26454 դրամ, ընդհանուր պարտքը կազմում է 282111 դրամ՝ որոշում եմ.

1. Տիգրան Ավետիսյանից հօգուտ Բյուրեղավան համայնքի բյուջե գանձել 282111 (երկու հարյուր ութսուներկու հազար հարյուր տասնմեկ) դրամ՝ որպես անշարժ գույքի հարկի գծով ընդհանուր պարտքի գումար, որից 82960 դրամը ենթակա է վճարման 900105202015 հաշվեհամարին, իսկ 199151 դրամը՝ 900105004304 հաշվեհամարին:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին Տիգրան Ավետիսյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(123.98 Կբ) Որոշում N 427-Ա
(424.19 Կբ) Արձանագրություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner