Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57- Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–Ի N 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանին որոշում է. 

1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 24-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշմամբ հաստատված հավելվածի 1,2,3,6 հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1,2,3,4 հավելվածների: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.77 Կբ) Texekanq
(106.44 Կբ) Ampopatert
(118.00 Կբ) Havelvac
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

2018թվականի հոկտեմբերի 08-ին, ժամը 16:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում՝ Բյուրեղավանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքում, տեղի ունեցավ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ  առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծված ֆինանսական, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի  (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2017թվականի դեկտեմբերի 27-ի N 24-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին»   որոշմումների նախագծերի թեմաներով:

Նիստին մասնակցում էին Հանձնաժողովի նախագահ Արման Օհանյանը,անդամներ Արման Խանզադյանը,Արտյոմ Ավագյանը, համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Լիդիա Պողոսյանը, Հանձնաժողովի աշխատանքներին աջակցող համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Զարուհի Ապրեսյանը:

   Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նիստի օրակարգը՝

  1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2017թվականի դեկտեմբերի 27-ի N 24-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

  2. Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին որոշման նախագծի քննարկում:

     

Օրակարգի 1-ին հարցի շուրջ Լ.Պողոսյանը ներկայացրեց, որ Բյուրեղավան համայնքում կապիտալ ծրագրերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանապետության կառավարության կողմից 2018 թվականի հուլիսի 26-ի N 920-Ն որոշմամբ  պետական բյուջեից  համայնքին հատկացվել է 13356,0 հազար դրամ,  որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բյուջեի ֆոնդային մասի մուտքերը ավելացնել 13356.0 հազար դրամով:

Համայնքի վարչական տարածքում գործող <<Գլաս Ուորլդ Քամփնի>> ՓԲԸ-ն 24.11.2015 թվականից դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, 2017 թվականի հուլիսին սկսվել է լուծարման գործընթացը, ընկերության տարեկան գույքահարկը կազմում է 3840,7 հազար դրամ, հողի հարկը՝ 1297,2 հազար դրամ։ Ինչպես նաև  <<Ալմաքար>> ՍՊԸ-ն 25.11.2016 թվականից ճանաչվել է սնանկ և ընկերության տարեկան գույքահարկը կազմում է 898,2 հազար դրամ, հողի հարկը՝ 593,1 հազար դրամ։ Նշված կազմակերպությունների սնանկության գծով կառավարիչների հետ հանդիպումներից պարզվեց, որ մինչև տարեվերջ համայնքի բյուջե իրենց կողմից վճարումներ չեն լինի։ Ելնելով վերոգրյալից համայնքի 2018թվականի բյուջեի հարկային եկամուտերի կատարման նպատակահարմարությունից առաջակվում է  նախատեսված  հարկային եկամուտներից գույքահարկը շենքերի և  շինությունների գծով նվազեցնել 3965,7 հազար դրամով,  հողի հարկը՝ 1890,3 հազար դրամով և գույքահարկ փոխադրամիջոցների գծով՝ 773,3 հազար դրամ։ Ընդամենը հարկային եկամուտներից նվազեցումը կազմում է 6629,3 հազար դրամ։ Համայնքի բյուջեի ծախսերի մասով պահուստային ֆոնդը նվազեցնել 6629,3 հազար դրամով։

Համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման և չնախատեսված ծախսերի  կատարման համար առաջարկվում է համայնքի պահուստային ֆոնդից հատկացնել 6200,0 հազար դրամ, ինչպես նաև համայնքի ֆոնդային բյուջեի մշակույթի տան հիմնանորգման աշխատանքների գնման մրցույթի արդյունքում տնտեսված գումարից 10000.0 հազար դրամ վերաբաշխել հետևյալ ուղղություններով՝

1.21356.0 հազար դրամը կուղղվի  համայնքի պուրակի կառուցման աշխատանքների ավարտմանը <<5113>> հոդվածին,

2.1000.0 հազար դրամը կուղղվի  Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհի ամառանոցային հատվածի ասֆալտապատմանը <<5113>> հոդվածին, 1000,0 հազար դրամը կուղղվի Բյուրեղավան քաղաքի ճանապարհների գծանշմանը՝ <<4251>> հոդվածին,

3.1 000.0 հազար դրամը կուղղվի Բյուրեղավան համայնքի բնակավայրերում գտնվող հուշարձանների վերականգման և պահպանման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը՝ <<5134>> հոդվածին,

4.2500․0 հազար դրամը կուղղվի  Բյուրեղավանի <<Բարեկարգում և կանաչապատում>> ՀՈԱԿ-ին  համայնքում բարեկարգման աշխատանքներին <<4511>> հոդվածին,

5.1500․0 հազար դրամը կուղղվի բնակարանային շինարարությանը՝ <<4639>> հոդվածին,

6.900․0 հազար դրամը կուղղվի նախադպրոցական կրթությանը, որից 700․0 հազար դրամը Բյուրեղավանի <<Արև>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ին նոր գույք ձեռք բերելու և ընթացիկ նորոգման համար՝ <<4511>> հոդվածին, 200.0 հազար դրամը համայնքի Նուռնուս բնակավայրում <<Մոբայլ մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում տարածքի նորոգմանը՝ «4251» հոդվածին, 7.300․0 հազար դրամը կուղղվի տարրական ընդհանուր կրթությանը՝ համայնքի Նուռնուս բնակավայրի դպրոցում <<Տաք սնունդ>> ծրագրի կազմակերպման համար տարածքը բարեկարգելուն՝ <<4251>> հոդվածին։

Օրակարգի 2-ին հարցի շուրջ Լ.Պողոսյանը ներկայացրեց Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքը: Գույքահարկի գծով  կատարումը կազմել է 16860,6 հազ. դրամ կամ կատարվել է 104,4 %-ով: Երրորդ եռամսյակի դրությամբ հողի հարկի գծով վճարումներ կատարվել են 129,5 %-ով, տեղական տուրքերը կատարվել են 116,1 %-ով: Վարձակալական հողերի վարձավճարների հավաքագրումը դեռևս դժվարություն է ներկայացնում, կատարվել է 57,4 %-ով:

 

Որոշվեց՝

  1. հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2017թվականի դեկտեմբերի 27-ի N 24-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին  և ներկայացնել ավագանու նիստին,

  2. հավանություն տալ Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին ան նախագծին և ներկայացնել ավագանու նիստին:

         

     

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner