ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հակոբ Սուրենի Բալասյանը ծնվել է 1959 թվականին, Աբովյանի շրջանի (այժմ՝ Կոտայքի մարզ) Արզնի ավանում:
Կրթությունը
1966-1976 թվականներին հաճախել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոց:
1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը
1981-1991 թվականներին աշխատել է «Հայապակի» արտադրական միավորումում՝ որպես հերթափոխի պետ, կոմերիտական կազմակերպության քարտուղար, արհմիության կոմիտեի նախագահ,
1991-1996 թվականներին՝ Կոտայքի շրջխորհրդի գործկոմում՝ որպես նախագահի տեղակալ,
1996 թվականին՝ Կոտայքի մարզպետարանում՝ որպես բաժնի պետ, 1998 թվականին՝ որպես մարզպետարանի քարտուղար, 2002 թվականին՝ որպես Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար,
2008 թվականին ընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետ,
2012, 2016 թվականներին վերընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետ,
Համայնքների խոշորացման արդյունքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Բյուրեղավան համայնքի ղեկավար:
Շնորհվել է
2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 2 զավակ, 5 թոռնիկ: |