Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2021 թվականի N 17-Ա

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ՓՈՂՈՑԻ 50 ՇԵՆՔԻ 13 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՄԱՐԳԱՐԻՏ ՍՈՒՐԻԿԻ ԱԶԻԶՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 15-ի N 10-Ա որոշումը, բնակհանձնաժողովի առաջարկությունը, Մարգարիտ Սուրիկի Ազիզյանի դիմումն ու Ռուբիկ Շադոյի Ազիզյանի մահվան վկայականը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 30.94 քմ ընդհանուր մակերեսով 13 բնակարանը (նախկին Օղակաձև փողոց 4-րդ հանրակացարան 10/129 սենյակ) անհատույց օտարել Մարգարիտ Սուրիկի Ազիզյանին՝ ծնված 1958 թվականի ապրիլի 02-ին:

2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարգարիտ Սուրիկի Ազիզյանի կողմից:

3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վոլոդյա Հայրապետյանին (նույնականացման քարտ՝ 006343479, տրված՝ 07 սեպտեմբերի 2017 թվականին 059-ի կողմից, ծնված՝ 1973 թվականի դեկտեմբերի 11-ին)՝ կատարել Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 13 բնակարանը Մարգարիտ Սուրիկի Ազիզյանին անհատույց օտարելու (նվիրելու) հետ կապված գործարքներ և կնքել նվիրատվության պայմանագիր:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(94.50 Կբ) Որոշում N 17-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner