Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 65-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2020 թվականի N 65-Ա

ՀՐԱՅՐ ՊԱՊՅԱՆ ԱՆՀԱՏ ՋԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Անհատ ձեռնարկատեր Հրայր Պապյանը (ՀՎՀՀ 81685332), հանդիսանալով տեղական տուրք վճարող սուբյեկտ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքեր վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2020 թվականի փետրվարի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` տեղական տուրքերի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի արձանագրության և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը, և և 4-րդ կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում օրենքով սահմանված կարգով տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը տալիս է համայնքի տարածքում
 հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
Քննարկվող տեղական տուրքի գումարը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր Հրայր Պապյանի կողմից Կոտայքի մարզ, Բյուրեղավան համայնք, Բյուրեղավան քաղաք, Զորավար Անդրանիկի փողոց 2/83 հասցեում գտնվող իրեն պատկանող առևտրի օբյեկտում հեղուկ վառելիքի արտադրանքի իրացման թույլտվություն ստանալու համար սահմանված ժամկետում ամբողջությամբ չվճարված և վճարման ենթակա տեղական տուրք՝ 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Անհատ ձռնարկատեր Հրայր Պապյանը 2019 թվական ընթացքում վճարել է 118000 (մեկ հարյուր տասնութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ մնացած 82000 (ութսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամը՝ մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսը վճարելու պայմանով, որը նրա կողմից չի կատարվել: 
2019 թվական հունվարից մինչև դեկտեմբեր, բազմիցս Հրայր Պապյանին զգուշացնելուց հետո, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Բյուրեղավան համայնքի առևտրի և սպասարկման ոլորտում հսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 1-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով անհատ ձեռնարկատեր Հրայր Պապյանը, լինելով պատշաճ ծանուցված, վարչական վարույթի լսումներին չի ներկայացել (հիմք՝ 2020 թվականի հունվարի 20-ի փոստային անդորրագիրը):
2019 թվականի համար հաշվարկված տեղական տուրքի պակաս չվճարված և վճարման ենթակա գումարը կազմում է 82000 (ութսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 2019 թվականին չի վճարվել:

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Տեղական տուրքերի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում տեղական տուրք վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածների՝ որոշում եմ.

1.Անհատ ձեռնարկատեր Հրայր Պապյանից հօգուտ Բյուրեղավան համայնքի բյուջե գանձել 82000 (ութսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202346 հաշվեհամարին` որպես 2019 թվականին չվճարված հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:

5. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել անհատ ձեռնարկատեր Հրայր Պապյանին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Հրայր Պապյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner