Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ ու 49-րդ կետերի և հիմք ընդունելով Արմեն Հրանտի Ավդալյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Արմեն Հրանտի Ավդալյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս (վկայական N 20022020-07-0100, ծածկագիր 07-051-0004-0007) 0.2472 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե `
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 9-րդ փողոց 1:
2. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: