Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 445-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2019 թվականի N 445-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ որոշում եմ.

1.2019 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 26-ը ներառյալ Բյուրեղավանի համայնքի բոլոր բնակավայրերում կազմակերպել  հանրային լսումներ (քննարկումներ) Բյուրեղավան համայնքի  ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում  տեղական տուրքերի 2020 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների  2020 թվականի  տեսակները,  դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Բյուրեղավան  համայնքի կողմից մատուցվող ծառայությունների  դիմաց  գանձվող  վճարների   2020  թվականի  դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2020 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին»  նորմատիվ որոշումների նախագծերի վերաբերյալ: 

2. Լսումները (քննարկումները) անցկացնել՝ 

1) 2019 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Բյուրեղավան բնակավայրում`Մշակույթի տան շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց,
2)2019 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Նուռնուս բնակավայրում` վարչական ղեկավարի  նստավայրում.  հասցեն՝ գյուղ Նուռնուսգլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,
3)2019 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին Ջրաբեր բնակավայրում` վարչական ղեկավարի  նստավայրում. հասցեն՝
գյուղ Ջրաբեր, 1-ին  փողոց թիվ 13 վարչական շենք:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner