Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 06-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2020 թվականի N 06-Ա

ՀԱՅԱԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 2-Ն հրամանով հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի գույքագրման փաստաթղթերը` ավագանին որոշում է.

1.Հաստատել գույքագրման հանձնաժողովի ներկայացրած Բյուրեղավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝

1) Համայնքի վարչական տարածքի հողերի սեփականատերերի մասին տեղեկանքը (04.02.2020թ. դրությամբ)՝ համաձայն հավելված N 1-ի.

2) Պաշարների (ներառյալ փոքրարժեք կամ արագամաշ առարկաների) գույքագրման ցուցակը` համաձայն հավելված N 2-ի.

3) Հիմնական միջոցների գույքագրման ցուցակները՝ համաձայն հավելված N 3-ի.

4) Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի և ստացման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 4-ի.

5) Մատակարարումների գծով կրեդիտորական պարտքերի և վճարման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 5-ի.

6) Բյուջեի հետ հաշվարկների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 6-ի.

7) Կանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 7-ի.

8) Անկանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N 8-ի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -8

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(5.21 Մբ) Հավելված
(645.68 Կբ) Քաղվածք ֆինանսական հանձնաժողովի արձանագրությունից
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner