Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Պավել Շահվալադի Բաբայանի դիմումը` որոշում եմ.
1.Ի լրումն 2023 թվականի մայիսի 02-ի N 24 շինարարության թույլտվության՝ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Ամառանոցային փողոց 80 (ծածկագիր՝ 07-051-0124-0002) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0624 հեկտար մակերեսով հողամասում բնակելի տան և պարսպի հատվածամասը վերակառուցելու, մանսարդային հարկ ավելացնելու, հասարակական շինություն և ամառային խոհանոց կառուցելու նպատակով Պավել Շահվալադի Բաբայանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 28 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Պավել Շահվալադի Բաբայանին՝ համայնքապետարանի 900105202247 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: