Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստի օրակարգը՝
1)«Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին,
2)Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին,
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 24-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: