Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2021 թվականի N 23-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 22.1-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով, որ բնակելի տունը, ջրավազանը, զուգարանն ու պարիսպը կառուցված են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, կառուցված չեն ու չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 16-ին տրված Աբ-1933 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունն ու Արուսյակ Խաչատուրի Մխիթարյանի դիմումը` որոշում եմ.

1.Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 16-րդ զանգվածի թիվ 53 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 13-րդ փողոց 53:

2. Արուսյակ Խաչատուրի Մխիթարյանին (ծնված՝ 1950 թվականի դեկտեմբերի 10-ին) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 13-րդ փողոց 53 (ծածկագիր՝ 07-051-0142-0029) հասցեի 0.04813 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 120.48 քմ արտաքին (108.34 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը, ջրավազանը, զուգարանն ու պարիսպը ճանաչել օրինական:

3. Հաստատել՝ որոշման անբաժանելի մասը կազմող «ԳԻՍ ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված վերոնշյալ հողամասի ու շինությունների հատակագիծը:

4. Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(95.00 Կբ) Որոշում N 23-Ա
(400.07 Կբ) Հաստատված հատակագիծ 20.01.2021թ.
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner