Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 65 - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 65 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-33.2-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «գ» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոց 5 շենք 84 բնակարանի բնակիչ Արման Հովհաննեսի Փեշտիմալջյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (վկայական N 25122020-07-0083, գաղտնաբառ՝ MMPWMDBN3MQU) քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 50/6 հասցեում գտնվող 73.2 քմ ներքին (73.85 քմ արտաքին) մակերեսով արտադրամասը, 47.1 քմ ներքին (47.55 քմ արտաքին) մակերեսով պահեստը, 2.4 քմ ներքին (2.85 քմ արտաքին) մակերեսով սանհանգույցն ու 10.55 քմ մակերեսով պարիսպը 566․160 (հինգ հարյուր վաթսունվեց հազար մեկ հարյուր վաթսուն) դրամով և դրանց զբաղեցրած 0.037398 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0011-0110) հողամասը 1.099.501,2 (մեկ միլիոն իննսունինը հազար հինգ հարյուր մեկ ամբողջ երկու տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոց 5 շենք 84 բնակարանի բնակիչ Արման Հովհաննեսի Փեշտիմալջյանին:

2.Նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Արման Հովհաննեսի Փեշտիմալջյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -6

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.95 Մբ) Դիմում
(1.26 Մբ) Վկայական
(94.61 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner