Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27 - ի թիվ 11 արտահերթ նիստի օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2020 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի 2020 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2020 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի N 17-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2010 թվականի ապրիլի 14-ի N 17 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9.Կոտայքի մարզպետարանի կողմից Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների քննարկման մասին:
10.Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող լրիվ մաշված գույքերը դուրս գրելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: