Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Նորայր Ռաֆիկի Մարտիրոսյանի լիազորած անձ Արսեն Լազարյանի դիմումը՝ որոշում եմ․
1 Նորայր Ռաֆիկի Մարտիրոսյանի (ծնված՝ 1968 թվականի հունվարի 03-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոց 41 հասցեում գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06531 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 20236LFGGP և 20245MHPBP) ինքնակամ կառուցված 43.5 քմ ներքին (53․5 քմ արտաքին) մակերեսով բնակելի տունը և 15․0 քմ ներքին (18․3 քմ արտաքին) մակերեսով խորդանոցը համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:
2.Բնակելի տանը, խորդանոցին և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 41/1։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1) Բնակելի տան և խորդանոցի պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) Բնակելի տունը և խորդանոցը կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) Բնակելի տունը և խորդանոցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4․․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան և խորդանոցի օրինական ճանաչված և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։