Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 70-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2020 թվականի N 70-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ,  2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի և 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, հաշվի առնելով, որ ամառային խոհանոցը, մառանը, ծածկերը, ջրավազանը, զուգարանը, աստիճանները, հենապատն ու պարիսպները կառուցված չեն ու չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով 2007 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 2416426 սեփականության վկայականը, ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերը, շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունն ու Արման Հայկազի Գևորգյանի դիմումը` որոշում եմ.

1.Կոտայքի մարզ Նուռնուս այգեգործական զանգված թիվ 225 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել. Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամաս 1-ին փողոց 225:

2. Արման Հայկազի Գևորգյանին (ծնված՝ 1976 թվականի սեպտեմբերի 07-ին) և Ասյա Վարդանի Սողոմոնյանին (ծնված՝ 1950 թվականի մարտի 25-ին) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամաս 1-ին փողոց 225 (ծածկագիր՝ 07-051-0101-0021) հասցեի 0.05636 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 133.05 քմ արտաքին (125.7 քմ ներքին) մակերեսով ամառային խոհանոցը, մառանը, ծածկերը, ջրավազանը, զուգարանը, աստիճանները, հենապատն ու պարիսպները ճանաչել օրինական:

3.Արման Հայկազի Գևորգյանին և Ասյա Վարդանի Սողոմոնյանին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 87813 (ութսունյոթ հազար ութ հարյուր տասներեք) դրամ՝ ընդհանուր 133.05 քմ արտաքին (125.7 քմ ներքին) մակերեսով ամառային խոհանոցի, մառանի, ծածկերի, ջրավազանի, զուգարանի, աստիճանների, հենապատի ու պարիսպների օրինականացման վճար:

4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Հաստատել՝ որոշման անբաժանելի մասը կազմող «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված ընդհանուր 0.05636 հեկտար մակերեսով վերոնշյալ հողամասի ու շինությունների հատակագիծը:

6.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար :

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(697.63 Կբ) Հաստատված հատակագիծ 24.02.2020թ.
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner