Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 ապրիլի 2023 թվականի N 3

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏ-ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԿԱՆՉ (ՄՐՑՈՒՅԹ)

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) կողմից իրականաց­վող «Լավ կա­ռա­վա­րում հանուն տե­ղա­կան զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակ­ներում գոր­ծող ՀՀ հա­մայնք­ների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմ­նադրամի նոր փուլով հայտարարվում է ծրագրային հայտ-առա­ջարկ­ների կանչ (մրցույթ)։
Դրամաշնորհային միջոցների և համայնքների համաֆինանսավորման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել փոքր և միջին ծրագրեր տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, ծառայություններ, սոցիալական պաշտպանություն, գյուղատնտեսություն և այլն՝ խթանելով ներառականությունը, համագործակցությունը և նորարարությունը։
Շահագրգիռ անձինք մինչև 2023 թվականի ապրիլի 28-ը ներառյալ կարող են ներկայացնել իրենց ծրագրային առաջարկները՝ ուղարկելով համայնքապետարանի էլեկտրոնային հասցեին (byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 
հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner