Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ  կետի, «Տեղական   տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ  հոդվածների ՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական  վճարների 2019  թվականի  տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները`

1)համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.

2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր   շինարարական աշխատանքներն իրականացնելուց  հետո շենքերի և շինությունների (այդթվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման  ավարտը  ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝  համայնքի մատուցած  ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 (քսան հազար) դրամ.

3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցածծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝10000 (տասը հազար) դրամ.

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ.

5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  5000 (հինգ հազար) դրամ.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու  համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց  փոխհատուցման վճար՝ 2000 (երկու  հազար դրամ).

7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման գումարի չափով` մեկ քառակուսի մետրի համար՝ 10  (տասը) դրամ.

8) Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ  նախադպրոցական   ուսումնական   հաստատություն  համայնքային   ոչ առևտրային    կազմակերպության ծառայությունից   օգտվողների համար՝  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ  և արտոնություններ՝  համաձայն հավելված N 1-ի.

9) «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»   արտադպրոցական  ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների   դիմաց 
փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի:

10) համայնքի արխիվից  փաստաթղթերի   պատճեններ   տրամադրելու   համար՝ մեկ  փաստաթղթի համար  փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.    

11) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.24 Կբ) Havelvac NN 1
(28.59 Կբ) Texekanq- himnavorum
(154.03 Կբ) Ampopatert
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner