Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 38-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավորության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 01-ի N 130 եզրակացությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0206-0006 ծածկագրով (վկայական N 23062020-07-0101) 5.5523 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի:

2.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝
1)սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները.
2)սույն որոշման 1-ին կետում նշված hողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ներառել ընթացիկ տարվա հողային հաշվեկշռում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(525.69 Կբ) Եզրակացություն N 130
(349.64 Կբ) Դիմում
(22.32 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(5.44 Մբ) Հավելվածներ
(5.44 Մբ) Հավելվածներ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner