Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 185-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 185-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 22.1-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, հաշվի առնելով, որ այգետնակը, աստիճանը, ջրավազանը, զուգարանը, ծածկը, հենապատն ու պարիսպը կառուցված չեն և չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին,  չեն առաջացնում սերվիտուտ, այգետնակը, աստիճանը, ջրավազանը, զուգարանը, հենապատն ու պարիսպը կառուցված են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով շինությունների վերաբերյալ տեխնիկական եզրակացությունը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ու Սերյոժա Ռաֆայելի Իվանյանի դիմումը` որոշում եմ.

1.Սերյոժա Ռաֆայելի Իվանյանին (ծնված՝ 1936 թվականի փետրվարի 05-ին) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 3-րդ փողոց 6 (ծածկագիր` 07-051-0138-0010) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0.0474 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության 48.6 քմ արտաքին (36.6 քմ ներքին) մակերեսով այգետնակը, ընդհանուր 14.0 քմ արտաքին մակերեսով ասիճանը (4.85 քմ ներքին), ջրավազանը (5.3 քմ ներքին), զուգարանը (0.8 քմ  ներքին), 7.6 քմ արտաքին (7.5 քմ ներքին) մակերեսով ծածկը, 5.0 քմ մակերեսով հենապատն ու 8.6 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

2.Սերյոժա Ռաֆայել Իվանյանին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 5016 (հինգ հազար տասնվեց) դրամ՝ սույն որոշման 1-ին կետում նշված 7.6 քմ արտաքին մակերեսով ծածկի օրինականացման վճար:

3.Սույն որոշման  ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում  որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ պետական գրանցում կատարելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner