Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 15 - ի թիվ 1 հերթական նիստի օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2.Բյուրեղավան համայնքի 2019 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի N 06-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: