Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ ՎԴ/4251/05/19 վարչական գործով վճիռը, «ՍԿԶԲՆԱԿԵՏ-2012» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված հատակագծերն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող՜ «ՍԿԶԲՆԱԿԵՏ-2012» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմած հատակագծով (ծածկագիր` 07-003-0048-0003-ից) 0.001075 հեկտար մակերեսով հողամասը, որը գտնվում է Հայկազ Արսենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց թիվ 5 հասցեի անշարժ գույքին կից, 31605 (երեսունմեկ հազար վեց հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 5 տան բնակիչ Հայկազ Արսենի Գևորգյանին:

2. Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Հայկազ Արսենի Գևորգյանի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.49 Մբ) Դիմում
(875.01 Կբ) Վկայական
(5.07 Մբ) Հատակագիծ
(16.12 Մբ) Դատարանի վճիռ
(19.48 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner