Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի, Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 69-Ա որոշումը և Մուշեղ Հարությունյանի 2019 թվականի հուլիսի 19-ի դիմումը՝ որոշում եմ .
1.Մուշեղ Հարությունյանին 2019 թվականի հուլիսի 19-ին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավար:
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մուշեղ Հարությունյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: