Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2020 թվականի N 64-Ա

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՆՀԱՏ ՋԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Անհատ ձեռնարկատեր Մանվել Մանուկյանը (ՀՎՀՀ 43051164), հանդիսանալով տեղական տուրք վճարող սուբյեկտ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքեր վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2020 թվականի փետրվարի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` տեղական տուրքերի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
 
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի արձանագրության և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ  կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը, և 4-րդ  կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում օրենքով սահմանված կարգով տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ, և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում տալիս է ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:
Քննարկվող տեղական տուրքի գումարը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր Մանվել Մանուկյանի կողմից Կոտայքի մարզ, Բյուրեղավան համայնք, Բյուրեղավան քաղաք, Վազգեն Սարգսյան փողոց 21 շենքի դիմաց հասցեում գտնվող իրեն պատկանող  առևտրի օբյեկտում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն ստանալու համար սահմանված ժամկետում ամբողջությամբ չվճարված և վճարման ենթակա տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Անհատ ձռնարկատեր Մանվել Մանուկյանը  2019 թվական նոյեմբերի 15-ին վճարել է 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության  դրամ, իսկ մնացած 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության  դրամը՝ մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսը վճարելու պայմանով, որը նրա կողմից չի կատարվել:
2019 թվական հունվարից մինչև դեկտեմբեր, բազմիցս Մանվել Մանուկյանին զգուշացնելուց հետո, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Բյուրեղավան համայնքի առևտրի սպասարկման ոլորտում հսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 1-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով անհատ ձեռնարկատեր Մանվել Մանուկյանը, լինելով պատշաճ ծանուցված, վարչական վարույթի լսումներին չի ներկայացել (հիմք՝ 2020 թվականի հունվարի 20-ի փոստային անդորրագիրը):

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն`յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Տեղական տուրքերի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում տեղական տուրք վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-րդ,59-րդ և 60-րդ հոդվածների՝  որոշում եմ

1.Անհատ ձեռնարկատեր Մանվել Մանուկյանից հօգուտ Բյուրեղավան համայնքի բյուջե գանձել 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության  դրամ, որից 10000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամը Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202049 հաշվեհամարին` որպես 2019 թվականին չվճարված ոգելից խմիչքների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք, և 10000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության  դրամը  900105202304 հաշվեհամարին`  որպես 2019 թվականին չվճարված ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար  տեղական տուրք:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:

5.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել անհատ ձեռնարկատեր Մանվել Մանուկյանին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Մանվել Մանուկյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner